Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fransia 21.09.
A A
Սպորտ

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում կարմիր քարտերի հակառեկորդ է սահմանվել (տեսանյութ)

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում արձանագրվել է արտառոց արդյունք: «Նիսի» պաշտօպան Ժան-Կլեր Տիբոդոն «Անժերի» հետ խաղի արդեն 9-րդ վայրկյանին կարմիր քարտ է ստացել: Դա առաջնության նոր հակառեկորդ է:

Պարզվել է նաև, որ մրցաշարում կայացած 8 տուրից հետո բոլոր թիմերը միասին ստացել են 34 կարմիր քարտ: Ամենաշատը գրանցվել է 3-րդ տուրում` 10 քարտ: Թիմերից անկարգապահությամբ աչքի են ընկնում «Ռեյմսը» և «Մոնպելյեն», որոնք արդեն ստացել են համապատասխանաբար 5 և 4 կարմիր քարտ:

Ի դեպ, համեմատության համար պետք է նշել, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում ավելի շատ կարմիր քարտեր են գրանցվել, քան Անգլիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնություններում միասին վերցրած: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում Իսպանիայի Լա լիգան է` 20 հեռացում: