Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Ի դեպ

Հայտարարվում է աճուրդ․ Ռոբերտ Էլիբեկյանն ու «Ա1+»-ը՝ շնորհալի երեխաների համար/ լուսանկարներ (տեսանյութ)

Աճուրդի է դրվում գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի երկու կտավները՝  «Մարիամ» եւ  «Հանգիստ»։

 «Մարիամ» կտավը (76x56) ստեղծվել է 2014 թ-ին՝ «Կտավ» հաղորդաշարի շրջանակներում  հատուկ «Ա1+»-ի համար։

«Հանգիստ»-ը (16x24)   ստեղծվել է 1997 թ-ին:

Աճուրդից գոյացած գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով եւ  ուղղվելու  է շնորհալի ստեղծագործ երեխաներին օգնելուն։

Սա «Ա1+»-ի եւ գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի աջակցությունը կլինի շնորհալի երեխաներին։

 «Մարիամ» կտավի նախնական գինը՝  2000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ։

 «Հանգիստ» կտավի նախնական գինը՝  1200 ամերիկյան դոլարին համարժեք դրամ։

Հեռախոս՝  +374 55 40 78 58

 

Կից Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի մասին պատմող՝ «Ա1+»-ի «Կտավը»։