A
A
Հայաստանի կին բռնցքամարտիկը հաղթել է Վրաստանի ներկայացուցչին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը երկրորդ հաղթանակն է տոնել բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը, այսօր ռինգ ելած մեր 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան 5:0 հաշվով պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցիչ Անա Կունջուային։ Մինչ այդ առաջնությունը հաղթանակով էր սկսել 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:
Վաղը, հոկտեմբերի 17-ին, ռինգ կելնեն 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։