A
A
«Փյունիկը» հաղթեց «Արարատ-Արմենիային» և բարձրացավ 4-րդ տեղ
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1: Վճռորոշ գոլը 61-րդ րոպեին խփեց Հովհաննես Հարությունյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 18 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ: «Արարատ-Արմենիան» 19 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում:
Հաջորդ տուրը տեղի կունենա հոկտեմբերի 19-21-ը: