Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՄ
A A
Տնտեսություն Հասարակություն

Եվրամիությունը 10 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին

Եվրամիությունը ԵՄ-Հայաստան 2021-2027 թթ բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում 10 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն  կտրամադրի Հայաստանին`  ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով․կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Աջակցությունը կուղղվի նաև ներքին գործերի նախարարության ձևավորմանը:

««ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված է ոստիկանության բարեփոխումների իրականացումը` այդ թվում պարեկային ծառայության ընդայնման, միգրացիոն ծառայությունների բարելավման մասով»,-ասաց նա: