Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Ալաշկերտին». ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին»: Խաղն ավարտվեց դաշտի տերերի խոշոր հաշվով հաղթանակով՝ 4:1:

Առաջին խաղակեսում աչքի ընկան Տենտոն Ենեն ու Վիլֆրիդ Էզան։ Ընդմիջումից հետո նախ Արմեն Համբարձումյանը եռապատկեց հաշիվը, իսկ երեք րոպե անց Բլադիմիր Դիասը կրճատեց այն։ Հանդիպման 82-րդ րոպեին Ուգո Ֆիրմինուն ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 4։1։

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 25 միավոր, սակայն դեռևս մնում է 3-րդ հորիզոնականում, քանի որ 2 միավորով զիջում է նույն «Ալաշկերտից»: Սակայն, նոր արարատցիները մեկ խաղ քիչ են անցկացրել:

Հաջորդ՝ 14-րդ տուրը, կմեկնարկի հոկտեմբերի 29-ին