Ներքին Խնձորեսկ գյուղում նախատեսվում է կառուցել 6 բնակելի տուն
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն ընդունել է «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշում:
Ըստ հիմնավորման՝ «Հայաստան» համահայկական և «Ջոն և Հասմիկ Մկրտիչյան» հիմնադրամների միջև 2022թ. ապրիլի 20-ին կնքած «Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Ներքին Խնձորեսկ համայնքում բնակելի տների կառուցման ծրագիր համատեղ իրականացնելու մասին» համաձայնագրով Գորիս համայքի Ներքին Խնձորեսկ գյուղում նախատեսվում է կառուցել 6 բնակելի տուն՝ 4 տուն Արցախից տեղահանված և 2 տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար:
Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են 6 բնակելի տների կառուցման և դրանց սպասարկման նպատակով առանձնացված ընդհանուր 0.7233 հեկտար մակերեսով 6 միավոր բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: