Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Խանումյան
A A
Պաշտոնական

Հայկ Խանումյանը կդադարի զբաղեցնել նախարարի պաշտոնը

Հայկ Խանումյանը իր ֆբ-ի էջում գրել է․ 
 
Սիրելի՛ արցախցիներ,
Նոյեմբերի 23-ին, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը:
 
Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի: Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է և այն զգում է բոլորիս աջակցության կարիքը:
 
Արցախի կառավարության ձախողումը, անկախ կազմից, կարող է ճակատագրական լինել ամբողջ հայության համար: Հետևաբար Արցախի կառավարությունը կարիք ունի ամբողջ հայության աջակցությանը: Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ նախագահին և կառավարության գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:
 
Երախտապարտ եմ նախարարության և ենթակա կառույցների բոլոր աշխատակիցներին ճգնաժամային ու վերականգնման ժամանակաշրջանում այս ծանր բեռն իրենց ուսերին կրելու համար:
 
Մենք աշխատել ենք՝ առանց ուշադրություն դարձնելու բազմաթիվ հարձակումներին, անարդար թիրախավորմանը, նախարարի ու նախարարության դեմ կազմակերպված արշավներին, իրենց պետական ինստիտուտների տեղ դրած թայֆաների կողմից ստեղծված շինծու քրեական գործերին:
 
Շարունակում եմ գործել հանուն մեծ նպատակի՝ ուղղված Արցախը հայկական սուվերենության ներքո պահելուն: