Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid-pcr-test
A A
Հասարակություն

Մահվան 2 նոր դեպք ու 91 դրական թեստ․ շաբաթվա կորոնաթվերը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք։

Նշված ժամանակահատվածում կատարվել է 2386 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 2 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8712 դեպք է արձանագրվել։

1 շաբաթում առողջացածների թիվը՝ 113։