ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է, և կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը։ Այս մասին ասվում ՄԱԿ-ի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ «գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը և ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների»։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանի կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։