Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+mesi
A A
Սպորտ

Լիոնել Մեսին 2-րդ անգամ ճանաչվեց ԱԱ լավագույն խաղացող. Դա նոր ռեկորդ է

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ֆուտբոլի աշխարհի առաջնության հերթական ռեկորդն է սահմանել։

35-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է 2022թ Քաթարում կայացած աշխարհի առաջնության լավագույն խաղացող: Այդպիով, նա դարձել է պատմության մեջ առաջին խաղացողը, որը երկու անգամ արժանացել է աշխարհի առաջնության «Ոսկե գնդակ» մրցանակին: Նախկինում Մեսին լավագույն էր ճանաչվել 2014թ աշխարհի առաջնությունում, չնայած Արգենտինայի ընտրանին եզրափակիչում 0:1 հաշվով պարտվել էր Գերմանիային:

ՖԻՖԱ-ն պաշտոնապես աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ որոշում է 1982 թվականից սկսած, սակայն նույնիսկ ոչ պաշտոնական տվյալներով, նախկինում ոչ մեկին չի հաջողվել երկու անգամ դառնալ առաջնության լավագույն խաղացող, այդ թվում աշխարհի եռակի չեմպիոն Պելեին: