Աղվան Վարդանյանը չարագուշակությամբ էր զբաղվում ընդդիմության մասով․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ասում է «ՔՊ» չի լինելու ու ինքը հիմա չկա գոնե դահլիճում», -ԱԺ նիստի ժամանակ նկատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառանալով Աղվան Վարդանյանի խոսքերին, թե Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի լինելու, իսկ Հայաստանն էլ լինելու է տարածաշրջանում որպես գործոն։
Կոնջորյանը հիշեցրեց, որ ընդդիմադիրները քանի անգամ են ասել, որ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը այլևս չի լինելու, սակայն դրանից ոչինչ չի փոխվել․ «Նոյեմբերի 9-ից հետ ասում էիք մինչև Նոր Տարի չի լինելու «ՔՊ»-ի իշխանությունը, մինչև Զատիկ չի լինելու, այս տարի ասում էին՝ մինչև մայիսյան տոներ չի լինելու ու պարալիզացված է երկիրը, վերջում դուք պարալիզացվեցիք։ Աղվան Վարդանյանը ընդամենը չարագուշակ բան էր պատմում Ձեր ապագայի վերաբերյալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։