Բացել լրահոսը Փակել լրահոսը
_128332975_eb6e607e-5079-4a59-9f26-ba3f910156a9
A A
Պաշտոնական

Ուկրաինայում վթարվել է ուղղաթիռ․ 18 զոհերի մեջ են ՆԳ նախարարը, նրա տեղակալն ու պետքարտուղարը

Ուկրաինայի Բրովարի քաղաքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՆԳ նախարարության ղեկավարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է UNIAN գործակալությունից:

«Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում վթարի է ենթարկվել Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղղաթիռը: Ավիավթարի հետևանքով զոհվել Է ՆԳՆ-ի ղեկավարությունը՝ նախարարը (խմբ.- Դենիս Մոնաստիրսկի), նախարարի առաջին տեղակալը (խմբ.- Եվգենի Ենին) և պետքարտուղարը ( Յուրի Լուբկովիչ)», - հայտնել է Ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն: Կլիմենկոն հայտնել է 16 զոհվածի մասին, որոնցից 2-ը երեխաներ են։ «Հիվանդանոց են տեղափոխվել 22 տուժածներ, որոնցից 10-ը երեխաներ են: Տեղում աշխատում են բոլոր պրոֆիլային և մասնագիտացված ծառայությունները: Շարունակվում Է դեպքի վայրի զննումը», - հավելել Է ոստիկանության ղեկավարը։

Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են 18 զոհի (այդ թվում՝ 3 երեխա) և 29 վիրավորի (այդ թվում՝ 15 երեխա) մասին: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը հայտնել է, որ Կիևի մարզի Բրովարի քաղաքում կործանված ուղղաթիռը կատարում էր Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության առաջադրանքները։ «Ցավոք, դա տեղի Է ունեցել Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղղաթիռի հետ, որը կատարում էր իր առաջադրանքները և թռիչք իրականացնում:

Ուկրաինայում այժմ կան որոշակի քանակությամբ նման ուղղաթիռներ, որոնք առաջադրանքներ են կատարում երկրի պաշտպանության համար», - ասել Է Իգնատը: Հաղորդվում է, որ այսօր առավոտյան ուղղաթիռն ընկել է Բրովարի քաղաքի բնակելի հատվածի վրա՝ բնակելի շենքի և մանկապարտեզի մերձակայքում, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել: Երեխաներին սկսել են տարհանել մանկապարտեզից:  Նշվում է նաև, որ ուղղաթիռը սկսել է այրվել օդում: