Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter uxix 18.1.
A A
Սպորտ

«Միլան» - «Ինտեր». Իտալիայի սուպերգավաթը Մխիթարյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ

Սաուդյան Արաբիայի Էլ Ռիադ քաղաքի «Քինգ Ֆահդ» մարզադաշտում այսօր կկայանա Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը: 2022թ չեմպիոն «Միլանը» կհանդիպի այս տարվա գավաթակիչ Միլանի «Ինտերի» հետ:

Սա երկու թիմերի թվով 252-րդ դիմակայությունն է: «Միլանն» առայժմ առջևում է 11 հաղթանակով՝ 85-74: Վերջին անգամ կողմերը հանդիպել են անցած տարվա սեպտեմբերի 3-ին, Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում: Այդ խաղն ավարտվել է «Միլանի» հաղթանակով՝ 3:2:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Ինտերի» մեկնարկային կազմում: Նա թիկունքից կօգնի հարձակվողներ Էդին Ջեկոյին ու Լաուտարո Մարտինեսին:

«Միլան» - «Ինտեր» խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին: Հանդիպման ուղիղ եթերը՝ այստեղ.