Բացել լրահոսը Փակել լրահոսը
327053080_1366365970846301_6006221002523697776_n
A A
Պաշտոնական

ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը

Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է. «Ցավով տեղեկացանք, որ քիչ առաջ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը:

Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին: Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում: Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»: