Բացել լրահոսը Փակել լրահոսը
հումանիտար օգն. Թուրքիային
A A
Պաշտոնական

Հայաստանը հումանիտար բեռների ևս մեկ խմբաքանակ է ուղարկել Թուրքիա՝ Մարգարայի կամրջով

Հայաստանը հումանիտար բեռների երկորրդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա հայ-թուրքական սահմանով։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ. Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»,-գրել է Վահան Հունանյանը։