Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ունեմ երկու նվագախումբ՝ Բելգիայում և Հոնկոնգում,իսկ որպես հրավիրյալ ամեն տեղ եմ․ Վահան Մարտիրոսյան (տեսանյութ)

«Ես, այլևս, առանձնապես ցանկութուն չունեմ հարցազրույցներ տալու։ Երաժշտի գործը՝ նվագելն է»,– կես կատակ, կես լուրջ ասում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը «Ա1+»–ի հետ զրույցում։

Այսօր նա ղեկավարում է ևս երկու նվագախումբ՝ Բելգիայում և Հոնկոնգում, իսկ որպես հրավիրյալ դիրիժոր, իր իսկ խոսքով «ամեն տեղ է, և ոչ մի կետում, ցավոք, 10 օրից ավելի չի մնում, անընդհատ ճանապարհորդության մեջ է։ Սա է պատճառը, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ կապն, արդեն բավական ժամանակ, հիմնականում օնլայն է։

«Ես առաջին անգամ է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ նվագեցի 8 տարեկանում՝ 1983-ին։ Իսկ սկսեցի ղեկավարել 2011–ին։ Հիմա մի քանի օրով այստեղ եմ նվագախմբի 60–ամյակի հոբելյանական միջոցառման առիթով»։

 

Զրույցը՝ տեսանյութում