Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ու թուրք ըմբիշներին և մտել եզրափակիչ (տեսանյութ)

Բուխարեստում մեկնարկած մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի 5 պատվիրակներից վստահ հանդես եկավ Կարապետ Մանվելյանը: Մեր 55 կգ քաշային ըմբիշը մեկը մյուս ետևից հաղթեց սերբ Սաբոլց Լոսոնցին, ադրբեջանցի Ռահիմ Հասանովին ու թուրք Մուհամետ Չաքիրին և մտավ եզրափակիչ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո վերջինս ոչ սպորտային վարք է դրսևորել և բռունքով հարվածել է մեր մարզիկի դեմքին:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անմիջապես որակազրկել է անկարգապահ ըմբիշին:

Պայքարը շարունակում է նաև մեր ծանր քաշային Ալբերտ Վարդանյանը, որը եզրափակիչ մտնելու համար կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Ցոպուրաշվիլու հետ: