A
A
Ինչ ճակատագրի կարժանանա Հայֆիլմի շենքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայֆիլմը» պետք է չդիտարկենք որպես անցյալ, որպես փառավոր պատմություն, ժառանգություն, այլ պետք է լցնել կենդանի բովանդակությամբ և նախատեսվում են լուրջ ծրագրեր, նախագծեր»,- այսօր կինոգործիչների ու լրագրողների հետ Հայկինոյի 100-ամյակի առիթով հանդիպմանն ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
«Ա1+»- հարցին, թե ինչ ճակատագրի կարժանանա «Հայֆիլմի» շենքը ի պատասխան, փոխնախարարը պատասխանեց, որ այս տարածքը դառնալու է կրթական-մշակութային կենտրոն և ձեռք է բերելու բոլորովին այլ բովանդակություն։
«Կխուսափեմ քարտեր բացել, որովհետև, կարծում եմ, հարցը կհասունանա և առանձին հանդիպումներով, հարցազրույցներով դրան կանդրադառնանք»,- ընդգծեց պարոն Խզմալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։