Բացել լրահոսը Փակել լրահոսը
47556063_0_84_1600_984_1920x0_80_0_0_c464e1735465d655d2ad905d4f8163d2.jpg
A A
Քաղաքականություն

Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. Իրանի արտգործնախարար

Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը և աջակցում է Հարավային Կովկասում վեճերի խաղաղ կարգավորմանը: Այս մասին Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Աբդոլլահիանը նշել է, որ այսօր Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ համոզվել է, որ ադրբեջանական կողմը «հավատարիմ է» եռակողմ հայտարարության կյանքի կոչմանը։ Մասնավորապես կողմ է կապի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը:

«Այս տարածաշրջանը տարանցիկ մեծ ներուժ ունի։ Իրանն աջակցում է համագործակցությանը այս նպատակի և ներուժի իրացման համար»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է Իրանի արտգործնախարարը: