Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայաստան դաշինքի լոգո
A A
Պաշտոնական

«Հայաստան» խմբակցությունը նույնպես արձագանքել է

Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացի վերաբերյալ

«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է.

· ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումները հիմնազուրկ են և անօրինական։

· «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է տոտալ իշխանազավթման իր գործելակերպը՝ ցուցաբերելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ատելության և զրպարտության նորանոր ռեկորդներ:

· Արհամարհելով խորհրդարանական կառավարման համակարգը, չհանդուրժելով ազգային հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ընդդիմադիր ուժերի և գործիչների աննահանջ վարքագիծը, իշխող ուժը հակաօրինական և հակաքաղաքական մեթոդներով Հայաստանի Հանրապետությունում փորձում է հաստատել ամբողջական բռնատիրություն։

Ելնելով վերը նշվածից ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, դատապարտելով ՔՊ-ական գործելավոճը, չի մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը։

11.07.2023թ.

«Հայաստան» խմբակցություն