A
A
Որտեղից ձեռք բերել անվասայլակ, քայլակ,հենակ
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
Այն քաղաքացիները, ովքեր աջակցող միջոց ստանալու համար արդեն իսկ դիմել են Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, պետք է սպասեն դիմումի հաստատմանը, որով կներկայացվի այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը (անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ, լսողական սարք և այլն)։
Աջակցող միջոցների ձեռքբերման համար դիմում ներկայացրած քաղաքացիներն ունեն համապատասխան պարագաներ տրամադրող կազմակերպությունների մեծ ընտրություն։ Ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/juvV3։