Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Երբ սիրուհիներն եկան հոգեհանգստյան արարողությանը․ «Սեւազգեստ կանանց» ասուլիսը (տեսանյութ)

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» ֆիլմն այսօր՝ սեպտեմբերի 14-ին  բարձրացավ մեծ էկրան: Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ  «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հոգեհանգստի ժամանակ, որին, բացի հանգուցյալի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաև նրա սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս՝ իմանալով նրա սիրուհիների գոյության մասին, իսկ կանանցից յուրաքանչյուրը բացահայտում է, որ ինքը միակը չի եղել։