Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հաջորդ քայլը՝ ռուսների կողմից լիակատար վերահսկողությունն է Մեղրիի ճանապարհի վրա․ Բ․Նավասարդյան (տեսանյութ)

«Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը Հարավային Կովկասի վերաբերյալ ունեն պայմանավորվածություն, որ գոնե ժամանակավոր ՌԴ-ն պետք է ավելացնի իր վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ։ Եվ ինչ-որ քայլեր ունեն պլանավորված»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի նկատմամբ հաջորդ քայլը կարող է լինել ռուսական զորքերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչպես նաև՝ ռուս սահմանապահների կողմից լիակատար վերահսկողությունը Մեղրիի ճանապարհի վրա։

«Մեզ մնացած ամենակարևոր աշխարհաքաղաքական գործոնը նույնպես անցնելու է օտարին, բայց այս բոլորը չեզոքացնելու համար անհրաժեշտ են կտրուկ քայլեր։ 2020թ․ սեպտեմբերի 27-ը նշանն էր նրա, որ այդ երեք երկրներն անցել են մեր տարածաշրջանի բաժանմանը»,- հավելեց նա։

Բ․Նավասարդյանը նաև գտնում է, որ Արցախ-Ադրբեջան բանակցությունները «գնալու են վերջնագրի ռեժիմով»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։