Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինFastex-ը Գյումրու վերականգնողական կենտրոնին նվիրաբերեց «Մետա Գեյթ» աշխարհում առաջին հեռավար ռեաբիլիտացիայի սարքը՝ համալրված վիրտուալ իրականությամբ:
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից:
Սարքը ստեղծվել է զինհաշմանդամություն ունեցող մեր մարտիկների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար:
Fastex-ն առաջարկում է լավագույն տեխնոլոգիական լուծումները՝ ստեղծելով մրցունակ հարթակ բիզնեսի և կրիպտո համայնքի համար, որտեղ Web3 լուծումները առավել քան երբևէ հասանելի կլինեն բոլորին:
Fastex-ը մի շարք նորարարական լուծումներին զուգահեռ առաջարկում է Fastexverse 3D վիրտուալ միջավայրը, որի հիմքում ևս ընկած է նորարարությունը։
Fastexverse-ը հնարավորություն է տալիս վիրտուալ տարբերակով այցելել թանգարաններ, կինոթատրոններ և այլ միջոցառումներ, ինչպես նաև կազմակերպել հանդիպումներ անկախ գտնվելու վայրից` շրջանցելով բոլոր հնարավոր ֆիզիկական սահմանափակումները։