Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախցիները հանրահավաք են անցկացնում Երեւանում․ ուղիղ (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակում կազմակերպել է հանրահավաք։ Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը, կազմակերպիչների խոսքով, չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները։

Հանրահավաքի ժամանակ բարձրաձայնվել է Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները թե՛ վերադարձի, և թե՛ բնակարանային ու սոցիալական այլ ծրագրերի վերաբերյալ, որոնք նախ և առաջ հնարավոր արտագաղթը կանխելու նպատակ են հետապնդում։

Արտագաղթի դեպքում արդեն կփակվի նաև Արցախ վերադառնալու հարցը՝ մտահոգված են հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները։

Նշենք նաև, որ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է շուրջ 40 հասարակական կազմակերպություններից։