Բացել լրահոսը Փակել լրահոսը
1133309
A A
Պաշտոնական

Բելառուսի որոշումը որևէ կապ չունի ARARAT կոնյակների հետ․ Երևանի կոնյակի գործարան

«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն արգելելու մասին Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը որևէ կապ չունի ARARAT կոնյակների հետ։ Այդ մասին «Ա1+»-ին ասացին Երևանի կոնյակի գործարանից։ 

Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված կոնյակի գործարանին, որը որևէ կապ չունի Երևանի կոնյակի գործարանի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ»,- նշեցին գործարանից։

Հիշեցնենք, որ նախօրեին «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ը հաղորդագրություն էր տարածել, որ Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Տարասենկոյի որոշմամբ՝արգելվել է հայկական «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը։