Բացել լրահոսը Փակել լրահոսը
66666
A A
Մշակույթ Հասարակություն

Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել են 6 քարե կոթող, որոնք թվագրվում են մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ կեսով

«Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում ապօրինի հողաքանդման հերթական դեպքն է արձանագրվել։

Տեղի ունեցածը  բացահայտել են ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները՝ հուշարձանի տարածքում հերթական շրջայցի ընթացքում։

Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել են 6  քարե ֆալոսատիպ կոթող, որոնք նախնական թվագրվում են մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ  կեսով։

Վնասվել  են հիմնահողային դամբանախցերը, ինչի արդյունքում  հողը լցվել է վերգետնյա մյուս կառույցների վրա։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Այս պահին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն դիմելու համար՝ կատարվածին իրավական գնահատական տալու, դեպքը բացահայտելու համար։

 

Հ․Գ․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի գործողություններով չվնասել հանրապետական նշանակության հուշարձանը։