Բացել լրահոսը Փակել լրահոսը
7346985b7059ec072b23ec21f89d13ac_1778420187
A A
Հասարակություն

Երևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել

Երեկ՝ մայիսի 9-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձանց կողմից ժամը 23։50-ի սահմաններում տղամարդու դի է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից հիվանդանոց են ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն (վրաերթ, հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են մահացածի մարմինը տեղափոխել հիվանդանոց, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Տեղի ունեցածը սպանություն է, մահվան ելքով վրաերթ, թե հանկարծամահություն՝ պարզվում է։