Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը
Աջակցիր «Ա1+»-ինԱրամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 10-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Եղվարդի Արվեստի դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գասպար Ամիրխանյան) մասնակցությամբ։
Կատարումներով հանդես կգան հայտնի մենակատարներ Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Աշոտ Դանթարջյանը (բաս) և երաժիշտ Բորիս Եգանյանը (ակորդեոն):
Տոնական երեկոյին կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։