Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը թեմայով ուսումնավարժություն Արագածոտնում

«Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն ՀՀ Արագածոտնի մարզում
 
Ապրիլի 18-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը մասնակցում էր Արագածոտնի մարզպետի աշխատակազմում անցկացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որը գլխավորում էր փոխմարզպետ Հ․Գուլյանը։
 
Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն էր ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Մ․Ասատրյանը, իսկ խաղարկման խմբի ղեկավարը՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Ա․Շամիրյանը։
 
Ուսումնավարժությանը մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, ՀՀ ՆԳՆ մարզային ոստիկանության, Աշտարակ և Թալին համայնքների, ինչպես նաև վթարային հակազդման ուժերի ներայացուցիչները։
Ուսումնավարժության նպատակներն էին՝
 
- Ստուգել և կատարելագործել մարզի ղեկավար կազմի հմտություններն ու ունակությունները՝ միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում։
- Ճշգրտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորությունները, կատարելագործել փոխհամագործակցությունն արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծման ժամանակ։
- Արտակարգ իրավիճակներում կազմակերպությունների գործունեության արդյունավետության ստուգումը։
- Կապի և ազդարարման համակարգերի պատրաստության ստուգումը։
- «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Արագածոտնի մարզի բնակչության պլանի» իրատեսության ստուգումը։
 
Ուսումնավարժանքի մեկնարկը տրվեց ՀԱԷԿ-ի տեխնոլոգիական պարամետրերի անվտանգ շահագործման սահմաններից դուրս գալու սցենարի խաղարկմամբ, որին հաջորդեց ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթափոխի կողմից մարզի ղեկավար կազմի ազդարարումը և վթարային իրավիճակի զարգացումը։
 
Ուսումնավարժության հաջորդ փուլերում մասնակիցներին առաջադրվեց խնդրադրում, իսկ իրավիճակի զարգացումը տեղի ունեցավ 8 միջանկյալների միջոցով։
 
Ընթացքում մասնակիցները փորձեցին իրավիճակին համապատասխան լուծումներ ներկայացնել և հանդես եկան զեկույցներով։
 
Շտաբային ուսումնավարժության ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, կատարված աշխատանքների ամփոփում և արդյունքների վերլուծություն։
 
Նշենք, որ ՆԳՆ Փրկարար ծառայությունը կարևորում է նմանօրինակ ուսումնավարժությունների անցկացումը, որոնք ուղղված են ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հմտությունների և ունակությունների կատարելագործմանը և բնակչության պաշտպանվածության բարձրացմանը։
 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն