Բացել լրահոսը Փակել լրահոսը
794338
A A
Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանն ընդունված որոշումը

Թուրքիայի արտգործնախարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանն ընդունված որոշումը, գրում է «Ազատությունը»։

«Ողջունում ենք ապրիլի 19-ին հայ-ադրբբեջանական սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնությունը՝ 30 տարի օկուպացված 4 գյուղերը Ադրբեջանին վերդարձնելու մասին և սահմանազատումը շարունակելու պայմանավորվածությունը։

Ուղիղ բանակցություններով ձեռք բերված այդ դրական զարգացումը կարևոր քայլ է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ճանապարահին»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։