Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Աջակցիր «Ա1+»-ինUcom ընկերությունը անվճար Wi-Fi է ապահովել Իջևանի չորս համայնքներում տեղադրված «խելացի» կանգառներում։
Բերքաբեր, Սարիգյուղ, Այգեհովիտ և Վազաշեն սահմանամերձ համայնքներում վերջերս կառուցվել են արևային կայաններով կահավորված կանգառներ, որոնք ունեն էլեկտրաէներգիայի հասանելիություն։ Իր կողմից Ucom-ը լարային ինտերնետ է անցկացրել դեպի տաղավարներ և ապահովել Wi-Fi ծածկույթ, որից բնակիչները կկարողանան օգտվել՝ տրանսպորտ սպասելիս։
«Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս։ Սակայն ուղղակի որակյալ ծառայություններ մատուցելը մենք բավարար չենք համարում, այլ ճիշտ ենք գտնում, որ պետք է հնարավորինս օգտակար լինենք այն համայնքներին, որտեղ աշխատում ենք։ Հուսով ենք, այս քայլով ավելի հարմարավետ կդարձնենք բնակիչների կյանքը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեր համայնքի չորս գյուղական բնակավայրում՝ Վազաշեն, Այգեհովիտ, Սարիգյուղ և Բերքաբեր համայնքներում տեղադրվել են արևային վահանակներով աշխատող «խելացի կանգառներ»: Անհրաժեշտություն էր առաջացել տվյալ կանգառներն ապահովելու անվճար ինտերնետ կապով: Այս կապակցությամբ դիմեցինք Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Դրական արձագանքը չուշացավ և այսօր մեր բնակիչներն օգտվում են ընկերության ինտերնետ ծառայությունից», - նշել է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Նշենք, որ անցած տարվա ընթացքում Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում։
«Յուքոմ» ՓԲԸ