Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Պաշտոնական

Գիշերը «Opel»-ը բախվել է ձիուն․ ձին սատկել է, կան վիրավորներ

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին
 
Ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
🚒 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1999 թ.) բախվել է ձիուն․ ձին սատկել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Գ. Ս.-ն (ծնված 1999 թ․) և Ա. Ա.-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ ուղևորների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ վարորդինը՝ ծանր։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: