Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design - 2024-05-05T222849.707
A A
Պաշտոնական

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

 
Մայիսի 5-ին, ժամը 12:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցված է նաև տանը կից ավտոտնակի ավտոմեքենայի զննման փոսը և մոտակա դիտահորը:
Փրկարարները ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր, իսկ դիտահորից՝ մոտ 300 լիտր:
***
Մայիսի 5-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 8 տոննա ջուր։