Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին աշխատանքային ճաշի շրջանակում հանդիպել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ §Քաղաքացիական պայմանագիր¦ խմբակցության պատգամավոր, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների դեմ ներկայիս մարտահրավերների շուրջ, անդրադարձել անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում եւ Եվրոպայում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սլովենիայի Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Պրեդրագ Բակովիչին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության §Խաղաղության խաչմերուկ¦ նախագիծը, ընդգծել ծրագրի կարեւորությունը տարածաշրջանում առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման հարցում:
Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես` առեւտրատնտեսական, մշակութային, կրթական եւ գիտական ոլորտներում: