Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Որքա՞ն փոխհատուցում կստանան ջրհեղեղից տուժածները (տեսանյութ)

Քարկոփում՝ ջրհեղեղից ամենաշատ տուժած բնակավայրում Դեբեդի տիղմից մաքրման աշխատանքներին թափ հաղորդելու համար նոր տեխնիկական միջոցներ են ներգրավվել:

« Ընդհանուր առմամբ դեպի վերջ ենք գնում,աշխատանքների վերջն արդեն երեւում է, բայց քանի որ ծավալները մեծա նոր տեխնիկա ենք ընդգրկել, երեք կամազ , փորձում ենք արագ տիղմը մաքրել այգիներից »,-ասում է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը

Հեղեղը քշել տարել է այս գյուղացու այգու ծառերի մի մասը: Աղետից փրկված ծառերը հիմա տիղմից շտապ ազատել է պետք, որ չչորանան: Օգնող ձեռքերի պակաս չի ունեցել գյուղացին, առանձնահատուկ գոհ է իրեն հանդիպած կամավորներից:

Ալավերդի, Անկյուն+3