ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն, Գալուզինը նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարթակը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում համագործակցության համար ընձեռում է բոլոր հնարավորությունները։
«Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կգիտակցեն, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորությունները տալիս է»,- ասել է Գալուզինը։