Բացել լրահոսը Փակել լրահոսը
448737896_803686118581189_5951172909308485727_n
A A
Պաշտոնական

Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ։
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
 
Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: