Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ. ՔԿ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվում, կան ձերբակալվածներ։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,–ասվում է գրառման մեջ։
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Արաբկիրի վարչական ղեկավար Արամ Ազատյանը ձերբակալվել է։ Կան նաև այլ ձերբակալվածներ, որոնց թվում՝ վարչական ղեկավարի տեղակալներից։