Բացել լրահոսը Փակել լրահոսը
a04e03f926595670d0391ba995b290eb
A A
Քաղաքականություն

Ուկրաինայում ռմբակոծության զոհերի թիվը հասել է 28-ի

Ռուսական զորքերի այսօրվա ավիահարվածի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 112 մարդ։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։ Ռուսական զորքերը վնասել են ավելի քան 50 քաղաքացիական հաստատություն, այդ թվում՝ բնակելի շենքեր, բիզնես կենտրոն և երկու բուժհաստատություն։

 

«Մահացել է 28 մարդ․ 11-ը՝ Դնեպրոպետրովսկի մարզում, 17-ը՝ Կիևում, տուժել է 112 մարդ․ 62-ը՝ Դնեպրոպետրովսկի մարզում, 48-ը՝ մայրաքաղաքում, 2-ը՝ Կիևի մարզում», – հայտնել է ՆԳՆ ղեկավարը։