Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (3)
A A
Պաշտոնական

Քաղաքապետն ու դեսպանը փաստել են, որ կա անհրաժեշտություն՝ թարմացնելու ստորագրված փաստաթղթերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Անդրադառնալով Երևանի և Մոնրեալի միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել: Երևանի և Մոնրեալի միջև կապեր են հաստատվել դեռևս 1998թ.։ 2001թ.-ին էլ կողմերի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին պայմանագիր։

Քաղաքապետն ու դեսպանը փաստել են, որ կա անհրաժեշտություն՝ թարմացնելու ստորագրված փաստաթղթերը՝ երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնդրյու Թըրները նշել է, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչության առկայությունն արդեն իսկ կարևոր քայլ է երկու երկրների ու քաղաքների համար: