A
A
Որոնք են արևայրուք ընդունելու հիմնական սխալները
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Արևայրուք ընդունելու հիմնական սխալները՝
երկար ժամանակ արևի տակ գտնվելն առանց արևապաշտպան քսուքների օգտագործման,
արևայրուք ընդունելն արևի ակտիվության պիկ ժամերին (10:00-ից 16:00),
սպիտակամաշկ կամ զգայուն մաշկ ունեցող մարդկանց դեպքում մաշկի բավարար պաշտպանություն չապահովելը:
Սխալ արևային լոգանքի հետևանքները․
արևային այրվածքներ. կարմրություն, ցավ, բշտեր, այտուց և քոր,
մաշկի վաղաժամ ծերացում. կնճիռներ, պիգմենտային բծեր և էլաստիկության կորուստ,
մաշկի քաղցկեղի բարձր ռիսկ. ոււլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել մաշկի բջիջների ԴՆԹ-ն, ինչը կարող է հանգեցնել մելանոմայի և մաշկի այլ քաղցկեղների:
Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում․
1. հեռացե՛ք արևի ուղիղ ճառագայթներից.գտե՛ք ստվեր կամ մտե՛ք ծածկի տակ,
2. սառեցրե՛ք մաշկը. օգտագործե՛ք սառը թրջոցներ կամ ընդունե՛ք սառը ցնցուղ,
3. խոնավացրե՛ք մաշկը. կիրառե՛ք խոնավացնող քսուք կամ ալոե վերայի գել:
4. արևային այրվածքը կարող է առաջացնել ջրազրկում, շա՛տ ջուր խմեք:
5. չվնասել բշտերը, պաշտպանե՛ք այրված մակերեսները մեխանիկական վնասումներից,
6. տարածուն այրվածքների դեպքում դիմե՛ք բժշկի, հատկապես, եթե արևային այրվածքները ուղեկցվում են ջերմությամբ, սրտխառնոցով, գլխապտույտով և ցավերով: