Բացել լրահոսը Փակել լրահոսը
fastbank ֆաստ բանկ
A A
Բիզնես

Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով

Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 10 մլրդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2024 թվականի մայիսի 21-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ։

Կապիտալի համալրումն իրականացվել է Բանկի բաժնետերերի՝ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, և պահպանվել է բաժնեմասերի հավասարաչափ հարաբերակցությունը։

Համալրման արդյունքում Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալն այժմ ավելի քան 40 մլրդ ՀՀ դրամ է, իսկ ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 66 մլրդ ՀՀ դրամ:

Կանոնադրական կապիտալի համալրումը զարկ կտա Ֆասթ Բանկի դինամիկ աճին, կուղղվի նորագույն տեխնոլոգիաներում ներդրումների ավելացմանը և կնպաստի սպասարկման որակի բարելավմանը: