Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (22)
A A
Բիզնես

ASUS Vivobook S 15. Ձեր հավատարիմ օգնականը AI-ի դարաշրջանում

2023 թվականը շրջադարձային էր արհեստական ​բանականոության (AI) տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից։ Զարմանալի չէ, որ բրիտանական Collins բառարանը տարվա բառ է ընտրել «արհեստական բանականությունը»: Այսօր AI-ն օգնում է մեզ աշխատանքի և ուսման մեջ՝ դառնալով մեր կյանքի անբաժանելի մաս։

Այս տպավորիչ առաջընթացի շնորհիվ հզոր և հուսալի սարքերի կարիք կա, որոնք կարող են բավարարել ժամանակակից օգտատերերի բոլոր պահանջները: ASUS-ն առաջիններից մեկն էր, ով քայլ կատարեց դեպի ապագա՝ ներկայացնելով Copilot+-ով  Vivobook S 15-ը։  Այն հագեցած է հատուկ AI արագացուցիչով (ներկառուցված Qualcomm AI Engine), Windows օպերացիոն համակարգի AI տեխնոլոգիաների աջակցությամբ, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված ASUS հավելվածներով։

Այս հոդվածում կանդրադառնանք նոթբուքի հիմնական բնութագրերին, աշխատանքի և զվարճանքի համար եզակի հատկություններին և առավելություններին:

Դիզայն

Asus-ը մեծ ջանքեր է գործադրել Vivobook S 15-ը և՛ էսթետիկ, և՛ գործնական դարձնելու համար: Պրեմիում մետաղական կոնստրուկցիայի, մինիմալիստական և պարզ դիզայնի շնորհիվ նոթբուքը ձեր իդեալական ուղեկիցն է լուրջ հանդիպումների և գրասենյակային աշխատանքի ժամանակ: Այն կարող եք հեշտությամբ տեղափոխել փոքրիկ պայուսակի կամ ուսապարկի մեջ, քանի որ դրա հաստությունը կազմում է ընդամենը 14,7 մմ և այն կշռում է 1,42 կգ։ Այս պարամետրերը հատկապես տպավորիչ են՝ հաշվի առնելով, որ նոթբուքն ունի մեծ OLED էկրան։

Չնայած այն չունի դիզայնի որևէ առանձնահատուկ տարրեր, որոնք, օրինակ, հատուկ են խաղային սարքերին (օրինակ՝ լուսային էֆեկտներ կափարիչի վրա), այն հագեցած է կրունկով, որը բացվում է 180 աստիճանով և ապահովում է հարմարավետ համատեղ աշխատանք մեկ նոթբուքի վրա կամ կիսապառկած դիրքում։

Բացի հարմարավետ ստեղնաշարից, կա նաև թվային բլոկ, իսկ թաչփադը կոմպակտ չափի նոթբուքերի վրա մեր տեսածներից ամենամեծ թաչփադերից մեկն է։ Լրացուցիչ հնարավորությունները ներառում են գույների ընտրություն, վիզուալ էֆեկտները և ստեղնաշարի պայծառության մակարդակի փոփոխությունը, ինչպես նաև առանձին Copilot ստեղը, որի գործառույթներն ավելի մանրամասն կներկայացնենք ստորև:

Հիմնական բնութագրեր

Նոր նոթբուքեր ստեղծելիս ASUS-ը միշտ փորձում է դրանք համալրել շուկայում առկա լավագույն ծրագրային ապահովումով: Զարմանալի չէ, որ նոր Vivobook S 15-ն աշխատում է Qualcomm-ի նորարար Snapdragon X Elite պրոցեսորով: Այսպիսով, եկեք անցնենք հիմնական բնութագրերին․

  • Պրոցեսոր՝ նորագույն Snapdragon X Elite
  • Գրաֆիկա՝ Qualcomm Adreno
  • Դիսփլեյ՝ 2880 х 1620 կետայնությունով 15.6-դույմանոց OLED-դիսփլեյ 2880 х 1620
  • Հիշողություն՝ LPDDR5X 8448 ՄՀց հաճախականությամբ, մինչև 32 գիգաբայթ
  • Օպերացիոն համակարգ - Windows 11
  • Տվյալների պահեստավորում՝ արագ և ընդարձակ, մինչև 1TB ծավալով PCIe 4.0 կուտակիչ
  • Մարտկոց՝ 70 Վտ/ժ հզորությամբ
  • Աուդիո՝ harman/Kardon համակարգ, Dolby Atmos ձայն։

Արտադրողականություն

Վերջին Qualcomm Snapdragon X Elite պրոցեսորի շնորհիվ ASUS Vivobook S 15 -ն ապահովում է հզոր արտադրողականություն: 45 Վտ ջերմային փաթեթով և մինչև 75 տրիլիոն գործողություն/վայրկյանում (TOPS) հասնող ընդհանուր արհեստական բանականության արտադրողականությամբ, այս նոթբուքն ի վիճակի է կատարել ամենաստապահանջ առաջադրանքները: Ներկառուցված Qualcomm AI Engine-ը գեներացնում է 45 TOPS, ինչը կարևոր է լոկալ AI ալգորիթմների արագ և արդյունավետ հաշվարկի համար:

Գրաֆիկայի համար պատասխանատու է ներկառուցված Adreno GPU-ն: Այն լավ է հաղթահարում առօրյա գրաֆիկական առաջադրանքները և հարմար է սովորական, ոչ բարդ խաղերի համար:

Հզոր պրոցեսորի շնորհիվ բազմաֆունկցիոնալ աշխատանքը 18%-ով ավելի արագ է` Apple M3-ին համեմատ: Համակարգի լրացուցիչ բաղադրիչները նույնպես նպաստում են աշխատանքի բարձր արագությանը: 6 ԳԲ կամ 32 ԳԲ 8448 ՄՀց LPDDR5X հիշողության և 1 ՏԲ ծավալով PCIe 4.0 NVMe կուտակիչի շնորհիվ ստանում եք սահուն աշխատանք առաջադրանքների մեծ մասի համար: Արտադրողները ներկայացրել են նաև IceCool հովացման տեխնոլոգիան, որը ներառում է երկու օդափոխիչ, երկու ջերմային խողովակ և երկու անցք: Այս հովացման համակարգը, փոշու զտիչների հետ մեկտեղ, նախագծված է ծանրաբեռնվածության տակ աշխատունակությունը պահպանելու համար՝ միաժամանակ չավելացնելով աղմուկի մակարդակը:

Ինչպե՞ս է աշխատում Copilot ստեղը

Նման հզոր միջուկով նոութբուքն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել AI տեխնոլոգիաներից մեկ ստեղի հպումով։ Հատուկ ստեղի միջոցով Microsoft AI օգնականին կարող եք հարցեր տալ կամ օգնություն խնդրել ստեղծագործական նախագծերում: Բացի դրանից, Copilot ստեղն առաջարկում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են ենթագրերի ավտոմատ թարգմանությունը կամ խաղերում կետայնության բարելավումը:

 

Նոթբուքն ունի ASUS AI հավելվածներ, ինչպիսիք են StoryCube-ը՝ լուսանկարներ և տեսանյութեր կազմակերպելու համար, ինչպես նաև ներկառուցված հավելվածներ անվտանգության և աուդիո բարելավման համար: Օրինակ, AI-ով տեսախցիկը անվտանգության փականակով մթացնում է էկրանը, հետևում է օգտատիրոջ հայացքին, ապահովում է բլոկավորումը և շտկում է լուսավորությունը տեսագրման ընթացքում:

OLED դիսփլեյ

Նոթբուքը հագեցած է բարձրորակ OLED էկրանով՝ բոլոր պրեմիում հատկանիշներով: Դուք ստանում եք 15,6 դյույմանոց OLED պանել՝ 2880 x 1620 կետայնությունով և HDR աջակցությամբ, որն ապահովում է պատկերի գերազանց հստակություն և հստակ ցույց է տալիս նույնիսկ փոքր դետալները մեծ էկրանի վրա:

Էկրանն ունի հիանալի ցայտագունություն․ սևի, սպիտակի խորը երանգների և հարուստ գույների առկայության շնորհիվ պատկերները կենդանի են դառնում: Vivobook S 15-ն ի վիճակի է ցուցադրել DCI-P3 գունային տարածության 100%-ը: OLED տեխնոլոգիան իսկապես փայլում է նկարի որակի առումով։ 600 կդ/մ² բարձրագույն պայծառությամբ և VESA DisplayHDR True Black 600 հավաստագրմամբ էկրանն առաջարկում է հիանալի ցայտուգունություն և վառ գույներ:

Բացի դրանից, ինչպես ASUS-ի մյուս մոդելներում, էկրանն անվտանգ է աչքերի համար՝ 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույսի արտանետումների շնորհիիվ։ Կան նաև խելացի կարգավորման գործառույթներ․ էներգախնայողության ռեժիմը և ASUS Tru2Life գունային պրոֆիլները:

ASUS-ը նաև համալրել է նոթբուքը Harmon/Kardon բարձրախոսների համակարգով՝ մաքուր և հարուստ ձայն ապահովող Dolby Atmos տեխնոլոգիայով։

Մարտկոցի աշխատանքը

Մարտկոցի կյանքը տպավորիչ է՝ հաշվի առնելով հզոր պրոցեսորը և բարձրորակ էկրանը։ Արտադրողները նշում են, որ նոթբուքը կարող է առանց վերալիցքավորման աշխատել մինչև 18 ժամ։ Ամենօրյա օգտագործման ժամանակ առավելագույն պայծառության դեպքում  կարող եք չանհանգստանալ մարտկոցի աշխատանքի մասին օրվա ընթացքում:

Էներգաարդյունավետ պրոցեսորը և 70 Վտ/ժ մարտկոցը նախատեսված են  նոթբուքի սահուն աշխատանքի համար երկար աշխատանքային օրվա ընթացքում: Բացի դրանից, մարտկոցի աշխատանքի ավելացել է՝ հասնելով մինչև 1200 լիցքավորման/լիցքաթափման ցիկլի: Նույնիսկ եթե նոթբուքը լիցքավորելու կարիք ունենաք, դա շատ ժամանակ չի խլի․ սարքը լիցքավորվում է 0-ից մինչև 60% ընդամենը 49 րոպեում։

Միացման հնարավորությունները

Copilot+-ով ASUS Vivobook S 15-ն ունի ինտերֆեյսերի ամբողջական փաթեթ, ինչը դրան առանձնացնում է իր մրցակիցների շարքում: Նոթբուքը հագեցած է երկու USB 3.2 Gen1 Type-A պորտով և երկու USB4 պորտով, HDMI 2.1 ելքով, microSD սլոթով և աուդիո միակցիչով։

Wi-Fi 7-ի աջակցությունը Qualcomm FastConnect 7800 մոդուլի միջոցով ապահովում է անլար կապ գրեթե հինգ անգամ ավելի արագ, քան Wi-Fi 6-ը: Նոթբուքը նաև աջակցում է Bluetooth LE Audio-ին, որը թույլ է տալիս միաժամանակ միացնել մինչև երեք զույգ Bluetooth ականջակալ:

Արժե՞ ընտրել ASUS Vivobook S 15-ը

Սա, անկասկած, հզոր, ֆունկցիոնալ և խելացի նոթբուք է, որը ստեղծված է բարձր արտադրողականության և նորարարական տեխնոլոգիաների սիրահարների համար: Այն ունի էլեգանտ և պարզ դիզայն՝ գերազանց արտադրողականությամբ և բարձրորակ պատկերով։ Բացի դրանից, AI հնարավորությունների վրա շեշտ դնելը այս նոթբուքին առանձնանում է շուկայի այլ մոդելներից:

Եվ, իհարկե, պետք է նշենք մարտկոցի երկար կյանքը, ինչպես նաև կոմպակտ չափսը, ինչը կարևոր է ցանկացած պայմաններում՝ լինի դա գրասենյակ, թե ճանապարհորդություն: Միևնույն ժամանակ, այն օգնում է կատարել է ոչ միայն պարզ «գրասենյակային առաջադրանքները», այլև լուսանկարների և վիդեո խմբագրումը, գրաֆիկական դիզայնը և այլ աշխատատար գործընթացները:

ASUS Vivobook S 15 -ը ձեր հավատարիմ օգնականն է արհեստական բանականության դարաշրջանում, որը կօգնի ստեղծագործել և հաղթահարել աշխատանքային առաջադրանքները։