Բացել լրահոսը Փակել լրահոսը
3b6a715f-0d20-42c3-9393-14b4416f53fd
A A
Հասարակություն

Ամենաճանաչված և ամենաառաջին գրախանութը, որ մոտ 30 տարվա պատմություն ունի, այսօր դադարեցնում է իր գոյությունը. Aravot

«Տնտեսական ծանր իրավիճակը և բնակչության ցածր գնողունակությունը բերել է նրան, որ «Նոյյան տապանի» գոյությունը սպառնալիքի տակ է։ Մեր գնումներն այնքան են իջել, որ խանութը սկսել է աշխատել վնասով։ Դա է պատճառը»,-մեր փաստմանը՝ լուրեր են տարածվել, որ «Նոյյան տապան» գրատունը փակվում է, գրախանութի ֆեյսբուքյան էջում լիկվիդացիոն գների մասին հայտարարություններ են և հարցին՝ ի՞նչն է պատճառը, այսպես պատասխանեց «Նոյյան տապան» գրատան տնօրեն Լուիզա Բերբերյանը, գրում է Aravot.am-ը։

Շուրջ 30-ամյա պատմություն ունեցող գրախանութի տնօրենից հետաքրքրվեցինք՝ չեն դիմե՞լ բարերարների, որպեսզի իրենց օգնեն, նա պատասխանեց․

«Փնտրել եմ, նման մարդիկ չկան։ Ոչ մի բարերար ցանկություն չունի աշխատելու այս երկրում, և այդ իմաստով անհուսալի մի վիճակ է։ Տարբեր մարդկանց հետ փորձել եմ խոսել, լուրջ քայլեր ձեռնարկողներ չեն եղել»։

Հարցին՝ այս իրավիճակը վերջի՞ն տարվա հետևանքն է, թե վաղուց է սկսվել, Լուիզա Բերբերյանը պատասխանեց․ «Վերջին չորս-հինգ տարվա մասին է խոսքը, այս տարիների ընթացքում մարդիկ դադարեցին ուսմանը հետևել, դադարեց ընթերցանությունը կարևորագույն խթան հանդիսանալ իրենց կյանքում, հետևաբար դարձավ հետևանք ստեղծված իրավիճակը, որ գիրք կարդալ չեն ուզում, գիրք գնել չեն ուզում, մարդիկ գնումների ի վիճակի չեն։ Այսօր փորձում են ընդամենը սննդի ծախսերը բավարարել և դրանով իրենց ընտանիքի հոգսերը հոգալ։ Լրացուցիչ ծախսեր, որոնք նախատեսում են գրքի համար հատկապես, իրենք դա տրամադրել չեն կարող։ Իսկ գրախանութ առանց գրքի անիմաստ եմ համարում․ պարզապես գիրք ու տետրը գրախանութ չէ։ Եթե գիրքը կորցնում է իր նշանակությունը մեր պատկերացումներում, մեր ինտելեկտի մասնաբաժինը չի կազմում և անհրաժեշտություն չի հանդիսանում, հետևաբար գրախանութը չի կարող գոյություն ունենալ»։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում