Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 6-ը օգոստոսի․ կառավարությունը հայտարարում է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկի մասին (տեսանյութ)

1998-ի օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում չորս դիմահար կրակոցով սպանվեց Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը։ Սպանությունից առաջ գլխավոր դատախազը հայտարարել էր, որ սպասվում են աղմկահարույց սպանությունների բացահայտումներ, որոնցից էր նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանությունը։ Գլխավոր դատախազի վրա կրակողը հանրապետական դատախազության քրեադախազական բաժնի դատախազ Արամ Կարապետյանն էր, որը տեղում ինքնասպանություն է գործել։ Սպանությունից հետո հեռուստատեսությամբ հայ ժողովրդին է դիմում նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նա ցնցված է։

Ռոբերտ Քոչարյանին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը քաղաքական գործիչներից միակն է, որը համաձայնվում է գնահատել գլխավոր դատախազի սպանությունը։Ըստ նրա հանցավոր աշխարհը մոբիլիզացրել էր իր բոլոր ուժերը, քանի որ նախկինում կատարված մի շարք սպանությունների բացահայտում էր սպասվում, բայց մարդասպանությունն ինքը չի կապում հանցավոր աշխարհի հետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվորումի բացակայության եզրին

1999-ի այս օրը քննարկում է նույն տարվա մայիսի Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների հայտարարագրերի հարցը։Տուգանք է սպառնում այն թեկնածուներին, որոնք նախընտրական ծախսերի վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել, ինչպես նաեւ խախտել են ընտրական օրենսգրքի պահանջները նախընտրական հիմնադրամ բացելու վերաբերյալ։ Քվեարկել է պատգամավորության 627 թեկնածու, որոնցից 146-ն է օրենքի պահանջներին համապատասխան հիմնադրամ բացել եւ ծախսերի հայտարարագիր ներկայացրել։ Մնացած 481 թեկնածուն դատարանի որոշմամբ պետական բյուջեն կհարստացնի մոտ 72 միլիոն դրամով։

Հայաստանում սպասվում են առաջին համահայկական խաղերը։Վերանորոգվում են մարզադահլիճներ, որոնք 21 օր հետո պիտի պատրաստ լինեն, թեպետ նրանց տրված է 15 օր ժամանակ։ Բանվորները դժգոհ են։ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենը 2000 թվականի այս օրը բարբարոսություն է որակում Արաբկիրի էլեկտրացանցի արածը, որով 4 օր առանց հոսանքի մնացած ինստիտուտի տարիների աշխատանք է ոչնչացվել։ Գիտնականները վստահ են, որ պետությունը պետք է փոխհատուցի թույլ տված վնասի համար

2000 թվականի օգոստոսի 6-ին համագործակցության մասին համատեղ հայտարարություն են տարածում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն եւ Արտաշես Գեղամյանի գլխավորած Ազգային Միաբանությունը։Պարոն Գեղամյանն ասում է, որ մտադիր են միասին փրկել հայ ժողովրդին։

Սամվել Բաբայանի անվերապահ արդարացման պահանջով 2001 թվականի օգոստոսի 6-ին կաթողիկոս Գարեգին Երկրորդի նստավայր են ժամանում Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով դատապարտված Բաբայանի մարտական ընկերների կոմիտեն Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո մասնակիցներից մեկը՝ Արմեն Եղյանն ասում է, որ Գարեգին Երկրորդն ըմբռնել է խնդիրը եւ համաձայնվել Բաբայանի արդարացման հարցը ներկայացնել Հայաստանի իշխանություններին։

Կաթողիկոսի համար Փոքրիկ խնդիր է առաջացնում այն, որ Արցախի Ազգային հերոսն արդեն դատապարտված է եւ հետո մարդկայնորեն պետք է հասկանալ Արկադի Ղուկասյանին, նրա վրա են կրակել; 2007 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ է նշանակվում Վլադիմիր Կարապետյանը։

38-ամյա Կարապետյանը արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատարն էր 2006 թվականի հունիսից: Նույն օրը երրորդ անգամ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվում ԿԸՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նշանակած անձ Գարեգին Ազարյանը։ Նրա օգտին միաձայն քվեարկում են նորանշանակ հանձնաժողովի բոլոր 8 անդամները:

2009-ի այս օրը Տիգրան Սարգսյանի կառավարությունը հայտարարում է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկի մասին։ «Մենք սկսում ենք մի մեծ գործընթաց ճանապարհաշինարարության, որի տարողունակությունը կարող է կազմել, ըստ Ասիական [զարգացման] բանկի գնահատականների, մինչեւ մեկուկես միլիարդ դոլար», - հայտարարում է Տիգրան Սարգսյանը եւ շարունակում,-«Հայտը, որ մենք ներկայացնում ենք առաջին փուլը սկսելու համար եւ որը պետք է սեպտեմբերին Ասիական բանկի տնօրենների խորհուրդը հաստատի, կարող է լինել մինչեւ 700 միլիոն դոլար»:

Ըստ Երեւանում, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում անցկացված հետազոտության արդյունքների, բնակչության 60-70 տոկոսը չունի կրթական եւ բժշկական որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն: Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ հետազոտությունն իրականացրած ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը 2012-ի այս օրը հայտարարում է, որ այդ մարդիկ պաշտոնապես չեն հայտնվել աղքատների շարքում, քանի որ կարողանում են հոգալ սննդի եւ կոմունալ ծախսերը: