Բացել լրահոսը Փակել լրահոսը
ARM_0610
A A
Պաշտոնական

Վարչապետը հյուրընկալել է Սառնաղբյուրի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով:

 

Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշակերտներին, զրուցել և պատասխանել է երեխաների հետաքրքրող հարցերին: Այնուհետև՝ Կառավարության ղեկավարն աշակերտներին հրավիրել է իր աշխատասենյակ, ապա նրանց հետ շրջել Կառավարության շենքում՝ նիստերի դահլիճում, հանդիպումների սրահներում: Աշակերտները եղել են նաև  գլխավոր ժամացույցի սրահում, որտեղ պահվում են Կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշները:

 

Աշակերտները շնորհակալություն են հայտնել վարչապետին հետաքրքիր հանդիպման և ջերմ ընդունելության համար: