A
A
Իրինա Շախնազարյանը ընտրվել է ՀՀԽ անդամ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ օգոստոսի 16-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝ Արա Խզմալյան (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել յոթ թեկնածու՝
- Էլմիրա Արսենյան
- Քնարիկ Առաքելյան
- Զառա Արամյան
- Իրինա Շախնազարյան
- Օֆելյա Ասատրյան
- Մարգարիտա Մինասյան
- Նունե Էլմասյան։
Մրցութային հանձնաժողովը հաղթողին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում Իրինա Շախնազարյանը 4 (չորս) կողմ, 1 (մեկ) դեմ ձայնով ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը: