Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԳՆ-ն զբաղվի՞ անասնապահությամբ, ավելի լավ է ձեր գործն արեք (տեսանյութ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անասնաբուծության զարգացման ծրագրի քննարկման ժամանակ լուծում է առաջարկել՝ արդյոք ճիշտ չի լինի՞, եթե պետությունը ոչ թե սուբսիդավորի ձեռք բերվող խոշոր եղջերավոր անասուների կես գինը, այլ  ձեռք բերի ճիշտ տեսակի անասուններ, ապա կես գնով տա գյուղացիներին։

Արձագանքելով Միրզոյանի հայտարարությանը՝ վարչապետը նշեց. «Պետությունը ձեռք բերեց, հետո այդ գլխաքանակը տանի որտե՞ղ պահի։ Դա ինչքա՞ն կտևի։ Կսատկեն կեսը։ Դա նշանակում է, որ պետությունը պետք է անասնապահությամբ զբաղվի, թեկուզ՝ մի շաբաթով։ Ո՞վ անի դա՝ ԱԳՆ՞-ն, ստանձնու՞մ է, որ կանի։ Չէ, ավելի լավ է՝ դուք ձեր գործով»,- կատակեց վարչապետը՝ հավելելով, որ այդպես խնդիրը չի լուծվի, այլ ընդհակառակը՝ նոր հարցեր կառաջանան։

«Վատ կլինի, իմ կարծիքով»,-ասաց նա։